ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Oպերային արվեստի մեծ երախտավոր Ավագ Պետրոսյանի 100-ամյակին նվիրված համերգ

Oպերային արվեստի մեծ երախտավոր Ավագ Պետրոսյանի 100-ամյակին նվիրված համերգ
02.11.2013 | 20:34

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 5-ին տեղի կունենա օպերային արվեստի մեծ երախտավոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Միջոցառումը կմեկնարկի թատրոնի ճեմասրահից՝ երգչի լուսանկարների և թատրոնում նրա մարմնավորած կերպարների զգեստների, 3 հեղինակային և «Անուշ» օպերայի ձայնասկավառակների, պետական պատվերով վերջերս հրատարակված գիրք-ալբոմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի նրա օպերային կատարումների ձայնագրություններով:

Համերգին կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան), բալետային խումբը (բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան), Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), Կոմիտասի անվան պետական քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Համերգի մենակատարներն են՝ Ռուբեն Մաթևոսյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Սարգիս Աղամալյանը, Նունե Բադալյանը, Արա Ավանյանը: Երեկոյի բեմադրող ռեժիսորն է Հրաչյա Աշուղյանը:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ